Ադրբեջանական իշխանությունները դպրոցական երեխաների մասնակցությամբ բողոքի ակցիա են կազմակերպել Վրաստանի հետ սահմանին:
Ավելի վաղ բողոքի ակցիա էր կազմակերպվել վրացական կողմից: Վրացիները պնդում են, որ ադրբեջանցի սահմանապահները սահմանափակում են իրենց մուտքը Դավիդ Գարեջիի անվան վանական համալիր:
Վանական համալիրի շուրջ իրավիճակը սրվել է մոտ մեկ շաբաթ առաջ:
Ստեղծված իրավիճակը մեկնաբանելով՝ Ադրբեջանի ԱԳ նախարարությունից հատնել են, որ Բաքուն միշտ կողմ է եղել ադրբեջանա-վրացական սահմանի սահմանազատմանը: