Քիչ առաջ ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ առաջին դռնբաց դատական նիստը:
Նիստ կշարունակվի վաղը՝ մայիսի 14-ին:
Նշենք, որ Քոչարյանի պաշտպաններն այսօր ինքնաբացարկ ներկայացրեցին դատավոր Դավիթ Գրիգորյանին: Ինքնաբացարկի հիմքերը մի քանիսն են: Հայկ Ալումյանը, նշելով, հիմքերը, ասաց, որ դատավորը դատական նիստերի դահլիճ մուտք է գործել դատավորների համար նախատեսված մուտքով, դատավորն այս կարճ ժամանակահատվածում չէր կարող ծանոթանալ քրեական գործի մեծածավալ նյութերին և Դավիթ Գրիգորյանի հարցը գտնվում է Բարձրագույն Դատական խորհրդի նիստի օրակարգում և այդ հանգամանքը կարող է խոչընդոտ հանդիսանալ դատավորի անկախության հարցում։
Ինքնաբացարկի մասով դատարանի որոշումը հրապարակվելու է վաղը, ժամը 12:30-ին:
Նշենք՝ ԲԴԽ-ն արդեն հայտնել է, որ Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել: