Հասարակություն 

Երևանում վերելակների վճարը կավելանա. Փոխքաղաքապետ

Երևանում վերելակների վճարը կարող է 20-30 տոկոսով ավելանալ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:

Սարգսյանը նշել է, որ վերելակների առկա ֆոնդի փոխանակման, բարելավման ծրագիրն ավարտական փուլում է, երբ ծրագիրը լինի, քաղաքապետարանը դիմելու է կառավարությանը ֆինանսավորման ձևի հաստատման համար:

Ընդհանուր առմամբ վերելակների վերանորոգման, վերազինման համար անհրաժեշտ կլինի մոտ 30 միլիարդ դրամ:

Ավելի վաղ քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել էր, որ Երևանում վերելակները փոխելու համար պետք է վճարեն քաղաքացիները:

 

Նույն շարքից