Այսօր՝ մայիսի 13-ին Թուրքիայում մեկնարկել են երկրի պատմության մեջ խոշորագույն ռազմածովային զորավարժությունները: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:
Զորավարժությունները տեղի են ունենում Միջերկրական ծովի արևելյան հատվածում, ինչպես նաև Էգեյան և Սև ծովերում:
Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ից հայտնում են, որ մինչև մայիսի 25-ը շարունակվող զորավարժություններին մասնակցում է մոտ 30 հազար զինվորական, 131 նավ, 57 ռազմական օդանավ, 33 ուղղաթիռ:
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ այս զորավարժությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ Անկարան կարող է պաշտպանել իր ինքնիշխանությունը, անկախությունն ու իր քաղաքացիների անվտանգությունը:
#Turkey’s largest military exercise Sea Wolf (Denizkurdu) 2019 kicked off on Monday https://t.co/MwMfEo5jPM pic.twitter.com/Di8yarxgYW
— Anadolu English (@anadoluagency) May 13, 2019