66 տարեկանում մահացել է «Интерпресс» ընկերության գլխավոր խմբագիր Ալեքսանդր Նիկոլաևը։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով «Фонтанка»-ին։
Նիկոլաևը մայիսի 12-ին գործընկերների հետ աշխատել է Սանկտ Պետերբուրգում գտնվող «Գազպրոմ Արենա» մարզահամալիրում «Զենիթի» և «ЦСКА»-ի հանդիպման ժամանակ, երբ ինչ-որ պահի լուսանկարչի ինքնազգացողությունը վատացել է և նա կորցրել է գիտակցությունը։ Դեպքի վայր ժամանած շտապ օգնության բժիշկները հաստատել են վերջինիս մահը։
«Զենիթ» ֆուտբոլային ակումբի կայքում նշվում է, որ լուսանկարչի մահվան պատճառը եղել է սրտի կաթվածը։ Ակումբը հայտնել է իր ցավակցությունը ֆոտոլրագրողի հարազատներին և ընկերներին։
Ալեքսանդր Նիկոլաևը աշխատել է «Моряк Балтики», «Смена» и «Час Пик» թերթերում որպես ֆոտոլրագրող, իսկ 1997 թվականին հիմնել է «Интерпресс» ընկերությունը։