Միջազգային Հասարակություն 

«Forbes»-ի հայտնի միլիարդատեր ծնողները և նրանց ոչ պակաս հայտնի փոքրիկները․ Լուսանկարներ

Ռոքֆելլերներ

Ռոքֆելլերների ընտանիքի ամենահին ավանդույթներից մեկը՝ ընտանեկան հավաքույթներն են: Նման հանդիպումները տեղի են ունենում տարին երկու անգամ, և երբեմն մեկ սենյակում հավաքվում է ավելի քան 100 մարդ: Բանկիրների դինաստիայում այսպես կոչված ֆորումներն անցկացվում են 21 տարեկանից բարձր ընտանիքի բոլոր անդամների համար: Այդ միջոցառումների ժամանակ քննարկվում են կարևոր հարցեր, այդ թվում բիզնեսին առնչվող հարցեր:

Ռոթշիլդների ընտանիքը

Այս ընտանիքում ավանդույթներն ավելի շատ հիշեցնում են օրենքներ։ Օրինակ բիզնեսում բոլոր կարևոր պաշտոնները զբաղեցնում են միայն ընտանիքի անդամները, և ոչ մի դեպքում օտար աշխատակիցներ։ Բացի այդ գործերով զբաղվում են բացառապես տղամարդիկ, ժառանգները նույնպես տղամարդիկ են։

Մարի Շանթել

Մարի Շանթելը երեխաների դաստիարակության գլխավոր նախապայմանը համարում է դիսցիպլինան։ Սկզբում դասեր, զբոսանքներ, որից հետո պետք է վերադառնալ տուն։ Երեխաներն այս ընտանիքում պետք է միշտ կոկիկ հագուկապ ունենան։ Մաքրությունն այս ընտանիքում առաջնային է, և դա վերաբերում է ոչ միայն արտաքին տեսքին, այլ նաև սենյակներին, որտեղ ապրում են երիտասարդ միլիոնատերերը և դրանով զբաղվում եմ միայն երեխաները։

 Բիլլ և Մելինդա Գեյթս

«Մենք Մելինդայի հետ որոշել ենք, որ մեծ գումարի փոխարեն մեր երեխաները կստանան լավ կրթություն, որը կօգնի նրանց բացահայտել իրենց ունակությունները։ Նրանք պետք է հույսները չդնեն ծնողների միլիարդների վրա»,-ասել է Բիլլ Գեյթսը հարցազրույցներից մեկի ժամանակ։ Վերջինների ողջ հարստությունը կուղղվի Բիլլի և Մերլինդա Գեյթսի ֆոնդ։

Մարկ Ցուկերբերգ և Պրիսցիլլա Չան

Մարկ Ցուկերբերգը դաստիարակում է սեփական երեխաներին իր ծնողների օրինակով։ Նա համարում է, որ ֆիզիկական ուժն անընդունելի է, քանի որ միշտ էլ կարելի է բացատրել երեխաներին, որն է վատ, և որը լավ։ Նրանք սովորեցնում են փոքրիկներին ունենալ արժանապատիվ վարքագիծ, քանի որ հասարակության մեջ գոյություն ունեն սահմանափակումներ։ «Ակումբներ, դասընթացներ-դրանք լավ է, սակայն երեխան պետք է խաղա»,-նշել են ծնողները։

Ամանսիո Օրտեգա, իսպանական «Inditex» ընկերության նախագահ, « Zara» և «Massimo Dutti» խանութների ցանցի սեփականատեր

Այս ընտանիքում ծնողները չեն վարանել իրենց դստեր համար մասնագիտություն ընտրելու հարցում։ Երբ լրացել է վերջինիս 18 տարին, Օրտեգան ուղարկել է նրան Լոնդոն, «Bershka» խանութում խորհրդատու վաճառողուհի աշխատելու համար։ Եվ միայն բազմաթիվ տեղերում աշխատանքային փորձ ձեռք բերելու շնորհիվ աղջիկը ստացել է «Inditex» ընկերությունում սեփական պաշտոնը։ Ի դեպ, Մարթան այս բրենդի միակ ժառանգորդն է։

Ֆրանսուա-Անրի Պինո և Սալմա Հայեկ

Հայտնի դերասանուհի Սալմա Հայեկը մտադիր է ամբողջ աշխարհով ճանապարհորդել դստեր հետ, որպեսզի վերջինս կարողանա ծանոթանալ իր համար նոր երևույթների հետ։ Սալման իր երեխային շատ հաճախ բացատրում է, որ կյանքը բավականին դժվար է, և հաճախ տարբերվում է նրանից, ինչը կարելի է տեսնել Հոլիվուդում:

Լարրի Էլլիսոբ, «Oracle» հիմնադիր

«Որքան շուտ իմ երեխաներն իմանան մեծ փողերի դրական և բացասական կողմերը, այնքան լավ»,-ասել է Էլլիսոնը։ Էլլիսոնը հույս ունի, որ իր երեխաները չեն սովորի ահռելի գումարների, և կլսեն ծնողների խորհուրդները։

Նույն շարքից