Հայաստան Քաղաքական 

Հայաստանից 9 կուսակցություններ նամակ են հղել Միրոսլավ Լայչակին

Համահայկական ազգային համաձայնությունը բաց նամակ է հղել Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության գործող Նախագահ Միրոսլավ Լայչակին, պատճեններն էլ՝  ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին, Համանախագահներ` Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Անդրյու Շոֆերին և  Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Ձերդ գերազանցություն պարոն Միրոսլավ Լայչակ,

2019 թվականիմարտի 9-ին,ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայ­տա­րարություն են տա­րածել, որում ևս մեկ անգամ ընդգծվումէԱրցախյան հակա­մարտության կարգա­վոր­ման անհրաժեշտությունը «Մադրիդյան սկզբունքների» հի­ման վրա։

Երբ քննարկվում է «Արցախի շուրջ» ԵԱՀԿ-ի Մինսկի համանախագահների կող­մից բանակցությունների կարգավորման մասին հարցը, սովորաբար վկայակոչ­վում են երկու իրարամերժ դրույթներ՝ «տարածքային ամբողջականությունը» և «ժո­ղովուրդ­ների և ազգերի ինքնորոշման իրավունքը»՝ որպես «միջազգային իրա­վուն­քի» դրսևորում­ներ։Սակայն, «տարածքային ամբողջականությունը» սոսկ միջ­պե­տական պայ­մա­­նա­­վոր­վածություն է և իրավունքի հետ որևէ առնչություն չունի, իսկ «ժողո­վուրդ­­­­­ների և ազգերի ինքնորոշման իրավունքը» մարդու հիմնարար, բնա­կան իրավունք է։ Կոնկրետ պարագայում, Արցախի բնակ­չության ինքնորոշման բնական իրավունքը մար­դու հիմնարար իրա­վունքի` ապրելու և չցեղասպանվելու հիմ­քով ար­տահայտված, ևԽՍՀՄ ներպետական օրենսդրությանը և միջազգային-իրավա­կան նորմերին համապատասխան՝ Խորհրդային Ադրբե­ջանից անկախանա­լու իրա­վունքով կատար­ված փաստ է (1989թ դեկտեմբերի 1)։ Արցախը երբեք չի՛ եղել Ադըր­բե­ջանի Հանրապետության կազ­մում։ Եվ որևէ երրորդ երկրի կողմից (ներա­ռյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմիցԱր­ցախի հե­տագա ենթակայության առաջարկի փու­թաջան սատարումը Ադրբեջանի կազ­մում ոչ այլ ինչ է, եթե ոչ հայ ժողովրդի ևս մի հատվա­ծի հետագա ոչնչացման նախա­պայման­ների ստեղծում։

Կիսելով պատերազմի վերսկսման վտանգի ԵԱՀԿ-ի մտահոգությունը, հարկ ենք հա­մարում նշել, որ լայնա­մասշտաբ պատերազմի կանխման հիմ­նական երաշ­խիքը շուրջ 25 տարի եղել է Արցախի ժողովրդի փաստացի ինքնորո­շումը և անկա­խա­ցումը Ադրբեջանից՝ պար­տադրված ինքնապաշտպան­վելուշնորհիվ։ Եվ պատ­մու­­թյան անի­վը նորից հետ շրջելու որևէ փորձ՝ անհեռատեսական ու հակաիրա­վական է։ Նախ պետք է միջազ­գայնորեն ճանաչվի արցախցիների ինքնորոշման իրա­վունքով արդեն ձեռք բերված փաստացի անկախությունը Ադրբեջանից, որից հետո միայն հնարավոր են միջպետական բանակցություններ։ Այլապես, ԵԱՀԿ-ի Մինս­կի խմբի համանախա­գահ­ների 2019 թվականի մարտի 9-իհայտարարությունը՝ պատ­մությունը հե­տա­դարձ ուղ­ղու­թյամբ պտտելու և «կառքը ձիուց առաջ դնելու» փորձ է։

Ի դեպ, 1988 թվականին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակչու­թյանկողմից իր ինքորոշման իրավունքը խաղաղ ցույցերով բարձրաձայնելուպատ-ճա­ռով սկսվեց հայերի մասսայական ջարդերը և արտաքսումը Խորհրդային Ադրբե­ջանից։ Մինչդեռ, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջադրված Մադրիդյան սկզբունք­ների վեց բաղադրիչների մեջ չեն ընդգրկված Խորհր­դային Ադրբե­ջանի Հանրապե­տու­թյունից Հայաս­տանի Հանրա­պետություն և այլ երկր­ներ գաղթած շուրջ 700 հազար ազգությամբ հայ քաղաքա­ցիների իրա­վունք­ները, որոնք իրենց էթնիկա­կան պատ­կանելու­թյան հա­մար մաս­սայա­բար սպան­վել կամ ար­տաքսվել են Ադրբե­ջա­նից՝ կոր­ցնելով իրենց սե­փակա­նու­թյունը (Սումգայի­թի, Կիրովաբադի, Մինգե­չաու­րի,Բաքվի ջարդեր«Մադրի­դյան սկզբունքների» վեց բաղադրիչների մեջ չեն ընդգրկվածնաև 1920 թվա­կանից ի վեր բոլշևիկյան կամայա­կանության պատճառով Խորհրդային Ադրբե­ջա­նին բռնակց­ված հայոց բնօրրան Հյուսի­սային Արցախի բնիկ հայ բնակ­չության իրավունքները, որոնք 1988-1991թթ․ ընթաց­քում հայաթափ եղան Ղազախի, Թովուզի, Շամ­խորի, Գե­տաբեկի, Դաշ­կե­­սանի, Խան­լարի, Շա­հու­­մյանի շրջան­ներից, ինչպես նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետու­թյունից։

Խորհրդային Ադրբեջանի Հանարպետության կազմավորումից՝ 1920 թվակա­նից ի վեր, Ադրբե­ջանի կառավարություններըմշտապես վարել են տնտեսական, քաղա­քական և մշակութային ճնշումների, բռնության և էթնի­կական զտում­ների քա­ղաքակա­նություն իր վար­չական տարածքում բնակվող բոլոր ազ­գային փոքրա­մաս­նություն­ների, հատկապես հայերի նկատ­մամբ։1988-1992թթ․Ադրբեջանի իշխանու­թյունների իրա­կա­նացրած հայ քա­ղաքացի­ների էթնիկ զտումները, ջարդերը, և սե­փականու­թյան կո­ղո­պուտի կազմա­կերպումն ու հայ­կական պատմամշակութային արժեքների ոչնչա­ցումը լիովին համա­պա­տաս­խա­նում են ՄԱԿ-ի 1948 թվա­կանին ընդունած «Ցեղաս­պա­նու­թյան կանխար­գելման և դրա դեմ պայքարի մասին» բա­նաձևին: Եվ Արցախի ժողո­վըրդի ինքնորոշմամբ անկախացումն Ադրբեջանից տեղի է ունեցելայդ պե­տության մեջ հայերի համար «Անտանելի գոյության» պատճառով։

Ահա սա՛ է հայ ժո­ղովրդի հավաքա­կան ըն­կա­լումն ու տեսակետը «Արցա­խի հիմնախնդրի» վերա­բերյալ՝ան­կախ մի­ջազ­գային կառույցների պաշտոնյանների կամ Հայաստանի Հանրա­պե­տու­թյան իշխանու­թյունների կողմից երբևէ հնչեցրած քա­ղա­քական ազդեցու­թյուն­ների և ճնշումների հիմ­քով շինծու հայտարարություն­ների։

Կրկնում ենք. «տարածքային ամբողջականությունը» և «ժողո­վուրդ­ների ու ազ­գերի ինքնորոշման իրավունքը»՝ որպես «միջազգային իրավունքի» դրսևորում­­ներ,ան­հա­­մատեղելի են և իրարա­մերժ ու չեն կարող միատեսակ կամ հավասարա­չափ կըշ­ռույթ­ներով բնութագրվել։ «Տարածքային ամբողջականությունը» սոսկ միջպե­տա­­կան պայմանավորվածություն է և իրավունքի հետ առնչություն չունի։ «Ժո­ղո­վուրդնե­րի և ազգերի ինքնորոշման իրավունքը» ի վերջո մարդու բնական իրավունք է, որը Արցախի պարագայում փաստացի սկսվել է շուրջ երեք տասնամյակ առաջ ու կայացել է։ Մնում է այն պարզապես ամրագրել։ Առաջարկում ենք ձեզ առաջին հերթին ըն­դունել իրակա­նություն դարձած այս փաստը, այլապես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համա­նախագահների 2019 թվականի մարտի 9-ի հայտարարությունը և նմա­նատիպ գործու­նեու­­­թյունը կարե­­լի է միայն որակել կողմ­նակալ նպատակ՝ իր ապրե­լու իրա­վուն­քը հաղ­թանակով ձեռք բերած Արցախի ժողո­վրդին կապիտուլացիայի ենթարկելու փորձ կամ Ադրբե­ջանին լայնա­մասշտաբ պա­­­տե­րազմ սան­ձա­զերծելու հնարավորության ընձեռ­նում, որը կարող է հանգեցնել տարածա­շրջանի ժողովուրդ­ների մեծամասշտաբ ոչնչացմանը»։

Նույն շարքից