ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանի հրամանով Դիանա Ռոբերտի Գալոյանը նշանակվել է ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր:
Դիանա Գալոյանը տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր է, 2005 թվականից աշխատում էՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնում, սկզբում՝ որպես ասիստենտ, իսկ 2006 թվականից, ստանալով դոցենտի կոչում, որպես դոցենտ:
Մինչ պրոռեկտոր նշանակվելը, ղեկավարում էր նույն ամբիոնը, որի վարիչի պաշտոնում ընտրվել էր 2017թ. ՀՊՏՀ գիտական խորհրդում:
2012 թ.մինչև այժմ ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտող է: Մասնակցել է բազմաթիվ ազգային և միջազգային գիտաժողովների, սեմինարների: Մասնագիտական վերապատրաստումներ է անցել ԱՊՀ և ԵՄ երկրներում, հեղինակ է շուրջ 60 գիտական հրապարակումների, այդ թվում 10 մենագրություն, 5 ուսումնական ձեռնարկ: Ազատ տիրապետում է ռուսերենին և անգլերենին:
Դիանա Գալոյանի կենսագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ:
168.am-ի փոխանցմամբ՝ Դիանա Գալոյանը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ Ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության անդամ Զոյա Թադեւոսյանի դուստրն է։