Մայիսի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում մասնակցել է Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված պաշտոնական ընթրիքին, որը տրվել է Դոնալդ Տուսկի անունից:
Ընթրիքին ներկա են եղել նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, Լեհաստանի և Շվեդիայի նախկին արտգործնախարարներ` Ռադոսլավ Սիկորսկին և Կառլ Բիլդտը, ովքեր Արևելյան գործընկերության նախաձեռնողներից են:
ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջը լուսանկարներ է հրապարակել ընթրիքից: Դրանցում տարօրինակ որևէ բան չկա: Սակայն սոցկայքում որոշ օգտատերեր սկսել են քննարկել մեկ այլ լուսանկար, որը հրապարակվել է ոչ հայկական կողմից: Լուսանկարում ՀՀ վարչապետը չի երևում, դրան խանգարում է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:

