Քաղաքական Միջազգային 

Թրամփը հայտարարել է, որ մտադիր է հանդիպել Պուտինի ու Սի Ծինփինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է Օսակայում կայանալիք G20-ի գագաթնաժողովի ժամանակ հանդիպել Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփինի հետ, փոխանցում է Bloomberg-ը:

Այս մասին Թրամփը լրագրողներին հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպումից առաջ:

Ավելի վաղ Կոմմերսանտը գրել էր, որ ամերիկյան կողմը առաջարկել է ռուսական կողմի հետ բարձր մակարդակով բանակցություններ անցկանել և Օսակայում հանդիպում կազմակերպել  Թրամփի և Պուտինի միջև:

Հիշեցնենք, որ մայիսի 3-ին էլ երկար ընդմիջումից հետո հեռախոսազրույց էր տեղի ունեցել երկու երկրների առաջնորդների միջև:

 

Նույն շարքից