Հասարակություն գլխավոր 

2,5 միլիոն եվրոյով աճուրդի կդրվի Ազնավուրի հավաքածուի արձաններից մեկը

2019 թվականի հունիսի 4-ին Փարիզում «Christie’s» աճուրդի տանը վաճառվելու են ժամանակակից արվեստի հայտնի ներկայացուցիչ Ժերմեն Ռիշյեյի երկու աշխատանքները, որոնք վերջին տարիներին մաս են կազմել հայազգի հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրի հավաքածուի:

Վաճառվող արձաններից մեկը գնահատվում է 2,5 միլիոն եվրո, իսկ մյուս աշխատանքի նախնական գինը 60 հազար եվրո է: Այս մասին գրում է ֆրանսիակն «Le Figaro»-ն:

Նշվում է նաև, որ շանսոնյեն ժամանակակից արվեստի մեծ սիրահար է եղել:

 

 

Նույն շարքից