Ուղիղ չորս տարի առաջ Երևանում տեղի ունեցավ Հայաստանի կրթության պատմության մեջ ամենախոշոր և ազդեցիկ միջազգային իրադարձությունը՝ Բոլոնիայի գործընթացի նախարարական համաժողովը:
48 երկրների պատվիրակություններ, 22 նախարար, հարյուրավոր հյուրեր և մասնակիցներ։
2012֊2015թթ. Հայաստանն ամրագրել էր տեղը Եվրոպական կրթական քարտեզի վրա որպես ամբողջ մայրցամաքի կրթական բարեփոխումները համակարգող երկիր։
Այդ ժամանակաշրջանում Հայաստանի կրթական համակարգի միջազգայնացման և ճանաչելիության մակարդակը դարձավ աննախադեպ։
Հպարտ եմ, որ պատիվ եմ ունեցել թիմի հետ միասին կերտել պատմություն։