Հասարակություն Պատահարներ 

Վթար՝ Շիրազի փողոցում. կա տուժած

analitik.am

Մայիսի 14-ին, ժամը 02:41-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրազի փողոցի թիվ 45 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է.Խ., ծնված 1987 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրին կայանած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Գ.Հ.):

Փրկարարները «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները դեպքի վայրում իրականացրել են հերթապահություն՝ մինչ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի պարունակության պարպվելը:

 

Նույն շարքից