ԱՄՆ պաշտպանության նախարարությունը նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացրել է Իրանի նկատմամբ ռազմական հակազդեցության պլան, որը ենթադրում է 120 հազար զինծառայողի տեղափոխություն Մերձավոր Արևելք: Այս մասին հայտնում է The New York Times-ը:
Նման միջոցառումներ կձեռնարկվեն, եթե Իրանը հարձակվի ԱՄՆ ուժերի վրա կամ արագացնի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները: Նշվում է, որ նախագիծը ներկայացրել է Պենտագոնի ղեկավարի պարտականությունները կատարող Պատրիկ Շանահանը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել էր, որ ամերիկյան կողմը Իրանի ափեր է ուղարկելու ավիակիր և ռմբակոծիչների խումբ: