Հասարակություն 

Աննա Հակոբյանի գլխավո­րած City of smile հիմնադրամը որոշել է փող հավաքել կառավարության բուֆե­տի այցելուներից

«Հրապարակ» թերթը գրում է. «Աննա Հակոբյանի գլխավո­րած City of smile («ժպիտնե­րի քաղաք») բարեգործական հիմնադրամը որոշել է փող հավաքել ոչ միայն օլիգարխնե­րի գրպանները թափ տալով, այլև կառավարության բուֆե­տի այցելուներից:

Օրերս կա­ռավարության բուֆետում, որն աշխատեցնում է «Արտ լանչ» ընկերությունը, դրամարկղի մոտ նկատեցինք դրամահա­վաքի համար նախատեսված փոքր արկղը՝ վրան գրված City of smile, ինչպիսիք կան նաև սուպերմարկետներում, օդանավակայանում և այլուր:

Արկղի վրա երեխայի լուսանկար է, որի վերևում գրված է՝ օգնենք քաղցկեղով հիվանդ երեխա­ներին: Նկարի կողքին էլ մի քառանիշ թիվ է, որով մարդիկ կարող են SMS ուղարկել՝ դրա­նով օժանդակելով հիմնադրա­մին:

Արկղի մեջ շատ քիչ փող կար՝ ընդամենը մի քանի մանրադրամ: Դե, եթե հանգանակությունն անանուն է, և ոչ ոք չի իմանալու, որ վարչապե­տի տիկնոջ հիմնադրամին փող ես փոխանցում, փոխանցելու իմաստը ո՞րն է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից