Այսօր՝ մայիսի 14-ին, ժամը 12:30-ին դատարանը հրապարակելու է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած միջնորդության մասով վճիռը:
Հիշեցնենք, որ մայիսի 13-ին տեղի ունեցած նիստի ժամանակ երկրորդ նախագահի պաշտպանները ինքնաբացարկ ներկայացրեցին դատավորին:
Այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի դիմաց հավաքվել են ինչպես նախագահի կողմնակիցները, այնպես էլ քաղաքացիներ, ովքեր հակառակ տեսակետն ունեն:
Նշենք, որ դատարանի մոտ կան ոստիկաններ, տեղադրվել է ցանկապատ: