Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի դիմաց լարված իրավիճակ է: Քիչ անց դատարանը հրապարակել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդության մասով վճիռը, որը վերաբերում է դատավորին ինքնաբացարկ հայտնելուն:
Դատարանի մոտ վաղ առավոտից ակցիա է իրականացնում երկու խումբ: Մի կողմում Քոչարյանի կողմնակիցներն են, ովքեր վանկարկում են, որ Մարտի 1-ի հիմնական սադրիչները Նիկոլ Փաշինյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանն են, իսկ Քոչարյանը հերոս է: Մյուս կողմը մարդիկ են, ովքեր պնդում են, որ Քոչարյանը մարդասպան է և պետք է պատասխան տա: Վերջիններս հայտարարում են, որ դատարան են եկել, որպեսզի ցույց տան՝ Քոչարյանի կողմնակիցները սակավաթիվ են:
Դատարանի մոտ կենտրոնացված են մեծ թվով ոստիկաններ: