Քիչ անց՝ ժամը 12:30-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը կհրապարակի Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդության մասով որոշումը, որը վերաբերում է դատավորին ինքնաբացարկ հայտնելուն:
Դատարանի մոտ մարդաշատ է, ակցիա են անում ինչպես երկրորդ նախագահի կողմնակիցները, այնպես էլ նրա դեմ պայքարողները: Այստեղ է նաև Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, ով ցանկանում է ներկա լինել նիստին:
Քլոյանը լրագրողներին հայտնեց, որ ուզում է հանդիպել Լևոն Քոչարյանի հետ, ում ցանկանում է ասել. «Աստված պահի Քոչարյանի բալեն, ո՞նց էր համը իմ ձագի»։
Լևոն Քոչարյանը մասնակցեց մայիսի 13-ի դատական նիստին, հավանաբար կմասնակցի նաև այսօրվա նիստին: