Ցավում եմ այդ ամեն ինչի համար, դեմ եմ ցանկացած բռնությանը, այն իհարկե իմ սրտով չէ: Այս մասին Ազատության հետ զրույցում հայտարարել է Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը՝ խոսելով Վարդգես Գասպարիին շշով հարվածելու հետ կապված միջադեպի մասին:
Կրտսեր Քոչարյաը նշել է, որ դեմ է բռնությանը, սակայն դեմ է նաև պրովակացիային. «Եթե մարդ գալիս է մի տեղ, որտեղ մարդուն հարգում են, պաստառներ է բարձրացնում՝ վիրավորական…Ամեն դեպքում ես բռնությանը դեմ եմ»:
Ինչ վերաբերում է Քոչարյանի դեմ ակցիա անողներին, Լևոնը նշել է, որ իրենց իրավունքն է: