Գլխավոր Հասարակություն 

Եկել եմ աջակցելու նախագահ Քոչարյանին. Հայտնի պատգամավորը դատարանի մոտ է

analitik.am

Մարտի 1-ին առավոտյան որևէ զոհ չի եղել, դա փաստ է: Այս մասին դատարանի մոտ հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը:

Լրագրողների հետ զրույցում Վարդանյանը նշեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չէր կարող գալ ու խաղաղացնել ցույցը, քանի որ նրա նպատակը հենց տեղի ունեցածն է եղել. «Երբ նա ասում էր՝ թող ոչ մի զոհ չպահանջվի իրենից բացի, նա դա ասում էր խոսքով, ոչ թե գործով: Նա կարող էր գալ ու նման բան չէր լինի, սակայն նա չեկավ, որովհետև սա նրան պետք էր, որ հաջորդ օրը հեռախոսով ասի՝ «ամեն ինչ շատ լավ է, իսկապես ամեն ինչ շատ լավ է, ուրիշ ձև չկա»: Այս մասին պարոն Փաշինյանը մանրամասն գրել է»:

Վարդանյանը նշեց, որ դատարան եկել է որպես քաղաքացի՝ իր զորակցությունը հայտնելու նախագահ Քոչարյանին:

 

Նույն շարքից