IT Հասարակություն 

Microsoft-ը iPad-ի համար «սենսորային» Office կթողարկի

analitik.am

Microsoft կորպորացիան մտադիր է Word, Excel և իր այլ հայտնի գրասենյակային հավելվածները Apple-ի iPad պլանշետի համար թողարկել 2014-ի առաջին կեսին: 

Համանման արտադրանքը Windows 8 օպերացիոն համակարգով պլանշետների համար կհայտնվի ավելի ուշ: Այս մասին հայտնում է ZDNet-ը՝ հղում անելով կորպորացիայի իր աղբյուրներին:

Հաղորդվում է, որ iPad-ի համար նախատեսված Office-ը կրում է Miramar ծածկանունը:

Ենթադրվում է, որ դրա կիրառության համար անհրաժեշտ է բաժանորդագրվել Office 365-ին:

Նույն շարքից