Հասարակություն 

Քննչական կոմիտեն ներկայացնում է քննվող գործերը, ոստիկանությունն՝ ավարտվածները. Նելլի Դուրյան

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան հայտարարություն էր տարածել, որտեղ անդրադառնալով մայիսի 6-ին Ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանի ասուլիսի ժամանակ անչափահասների նկատմամբ սեռական բռնության վերաբերյալ ներկայացված տվյալներին, նշել էր, որ ՀՀ ոստիկանության վիճակագրական տվյալներն ամբողջապես չեն արտացոլում Հանրապետությունում տեղի ունեցած հանցագործությունների իրական տվյալները։

Analitik.am-ի հետ զրույցում Նելլի Դուրյանը տեղեկացրեց, որ իր ներկայացված տվյալները պաշտոնական են. «Ես ներկայացրել եմ պաշտոնական վիճակագրությունը, որը տրամադրել է ոստիկանության վիճակագրական վարչությունը»։

Իսկ հայտարարության մեջ նշված տվյալների տարբերության մասին, տիկին Դուրյանը նշեց, որ դրանք տարբեր բաներ են. «Քննչական կոմիտեի կողմից տրված տվյալներում ներկայացված են քննվող գործերը, իսկ ոստիկանությունը ներկայացրել է ավարտված գործերը»։

Նույն շարքից