Գլխավոր Հասարակություն 

Հայաստանը դառնում է IT հսկա. «The Economic Times»

analitik.am

«The Economic Times» պարբերականմը հոդված է հրապարակել Հայաստանի մասին՝ խոսելով IT ոլորտում մեր երկրի հաջողությունների, հաջող ստարտափ-նախագծերի և տեխնիկական ուսուցման առանձնահատկությունների մասին:

«Հայաստանը հայտնի է իր հարուստ պատմության և ոչ կայուն անցյալով: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո երկիրը բախվել է աղքատության, գործազրկության, ուղեղների արտահոսքի հետ: Չնայած այս դժվարություններին, Հայաստանում վերջին տասնամյակի ընթացքում սկսել է ծաղկել տեխնոլոգիական ոլորտը, ինչը նշանակում է, որ սահամանափակ ռեսուրսներ ունեցող երկիրն ապագայում կարող է դառնալ ինֆորմացիոն տեխնոլոգիաների համաշխարհային կենտրոն»,-ասված է հոդվածում:

Պարբերական հատուկ անդրադարձել է նաև ԹՈւՄՈ-ին՝ նշելով, որ կենտրոնում անվճար սովորում է մոտ 7 հազար երեխա:

Նույն շարքից