Մոսկվայից օդ բարձրացած և Միլան թռչող Boeing-ը վերադարձել է Վնուկովոյի օդանավակայան: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ նշելով, որ օդ բարձրանալուց հետո օդանավի շասիներից մեկը չի փակվել:
Օդանավը հաջող վայրէջք է կատարել, տուժածներ չկան:
Boeing-737-ում եղել է 109 ուղևոր: