Ի արձագանք այսօր մամուլում հրապարակված տեղեկատվությանը հայտնում եմ, որ՝
- Իմ նախաձեռնությամբ հանդիպել եմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:
- Հանդիպումը նվիրված էր Հայաստանի արտաքին քաղաքականության և խորհրդարանական դիվանագիտության մի շարք հարցերին: Առավել մանրամասն, հասկանալի պատճառներով, ներկայացնելու կարիք չկա:
- Հանդիպման ընթացքից և արդյունքներից գոհ եմ:
- Հանդիպումը գաղտնի չէր, ԱԺ-ում գաղտնի հանդիպումներ չեն լինում, առնվազն մի քանի տասնյակ մարդ տեսնում է: Այսօրվա արտահոսքը դրա վկայությունն է:
- Անկախ քաղաքական տարաձայնություններից կան պետական և ազգային կարևորության հարցեր, որոնց հետ կապված "ուսադիրներս" ոչ միայն ներում են գործող իշխանության հետ քննարկել երկրի համար արդիական հարցեր, այլևս պարտադրում են շարունակել ծառայությունս Հայրենիքին: