Հասարակություն 

Քոչարյանի գործը քննող դատարանի մոտ լսում են Սիրուշոյի հայտնի երգը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը: Այս պահին դատարանում 20 րոպեանոց ընդմիջում է հայտարարված:

Դատարանի մոտ վաղ առավոտյան մեկնարկած ակցիաները շարունակվում են: Եթե առավոտյան մթնոլորտը լարված էր, հիմա իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Տարածքը բաժանված է երկու մասի՝ մի կողմում Քոչարյանի կողմնակիցներն են, մյուս կողմում նրանք, ովքեր պայքարում են Քոչարյանի դեմ:

Դատարանի մոտ հնչում է Սիրուշոյի «Զարթոնք» երգը:

 

Նույն շարքից