Վարչապետն ասում էր, որ քաղաքացիական պատերազմի մասին խոսացողներով կզբաղվի ԱԱԾ-ն․․․
Երեկ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հավաքվել էին դատարանում, իսկ այսօր արդեն նույն վայրում զուգահեռ հավաքվել են այլ մարդիկ, որոնք իրենց համարում են հակառակ կողմ: Փողոցը բաժանվել է երկու մասի, որից մեկում Քոչարյանի կողմնակիցներն են, մյուսում՝ Քոչարյանին նստացնել պահանջողները:
Եթե վարչապետի հանձնարարականը հիմք ընդունվի, ապա ԱԱԾ-ն առնվազն պետք է զբաղվի այդ երկրորդ խմբի պարագլուխներով:
Հ․Գ․ չի կարելի հանրությանը բաժանել կողմերի: Վստահ եմ, որ ՀՀ վարչապետն արագ կարձագանքի և «Նիկոլի աջակիցներ» ինքնակոչված խմբին արագ կհեռացնի դեպքի վայրից: