Հասարակություն 

Մենք լավ ենք. Նախարար Բաթոյանը՝ ռումբի վերաբերյալ ահազանգից հետո

Մայիսի 14-ին, ժամը 14:18-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ՀՀ Կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարները տարհանել են աշխատակիցներին:

Ինչպես տեղից հայտնում է Analitik.am-ի թղթակիցը, ահազանգը կեղծ է եղել: Այդ մասին հայտնել է գնդապետ Հարություն Հարությունյանը:

Միջադեպին անդրադարձել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ գրելով, որ իրենք լավ են:

 

 

Նույն շարքից