ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը քննող դատարանի մոտ վաղ առավոտից ակցիա անող քաղաքացիները, ովքեր այստեղ են հավաքվել իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Քոչարյանի դեմ, մի քանի ժամ հայտարարում են, որ Քոչարյանի կողմնակիցներից մեկը հավաքել է մյուսների անձնագրերը՝ կասկած հայտնելով, թե հնարավոր է, որ գումար է բաժանվում:
Factor.am-ի հետ զրույցում անձնագիր հավաքող քաղաքացին չհերքեց փաստը՝ նշելով, որ դատարանի կարգադրիչների հետ պայմանավորվածություն է ունեցել, որ անձնագրերը հավաքի, տա վերջիններիս, որպեսզի միանգամից դրանք գրանցվեն ու քաղաքացիները կարողանան միանգամից մուտք գործել դատարան: Սակայն ավելի ուշ ոստիկանները բոլորին դուրս են հանել, ինչից հետո անձնագրերը վերադարձվել են տերերին:
Դատարանի մոտ պարբերաբար հիշում են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վանկարկելով «Նիկոլ վարչապետ» ու «Կեցցե Նիկոլը»: