«Մարտի 1-ի կամ Քոչարյանի և մյուսների դատավարությունն անշուշտ շատ կարևոր է:
Բոլորս ուշադիր հետևում ենք դրա ընթացքին և բացահայտումներին: Սակայն երկու օրերի մամուլը ուսումնասիրելով հասկանում եմ, որ այս դատավարության և դրա լայն լուսաբանման արդյունքում հանրային ուշադրությունը կմսխվի միայն դրանով և երկիրը առաջ տանելու, տնտեսությունն ու քաղաքական համակարգը առողջացնելու օրակարգերը կմղվեն երկրորդական պլան:
Իմ հաշվարկներով այս դատավարությունը կարող է տևել մինչև 2 տարի, իսկ որոշ մասնագետներ անգամ ավելի երկար են կանխատեսում, բայց արդյո՞ք մենք այնքան հարուստ երկիր ենք, որ ամբողջ երկրի ռեսուրսը, հանրային ուշադրությունը սևեռենք այդ դատավարության վրա և առաջ նայելու ո՛չ ժամանակ ո՛չ էլ էներգիա ունենանք:
Կարծում եմ՝ պետք է մտածենք այս մասին և այնպես անենք, որ երկրի կարևոր առաջնահերթությունները՝ տնտեսության զարգացումը, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և քաղաքական համակարգի առողջացումը երկրորդ պլան չմղվեն: Մենք տեղում կանգնելու կամ դանդաղ շտապելու ժամանակ չունենք, քանի որ մեր քաղաքացիները ակնկալում են մեր ամենօրյա աշխատանքի արդյունքում իրենց կյանքի որակի բարձրացում»:
Էդմոն Մարուքյան