Միջազգային Հասարակություն 

Սկսվել է վերջին 2 տարվա ամենահզոր մագնիսական փոթորիկը /Տեսանյութ/

Երկիր մոլորակի վրա սկսվել է վերջին երկու տարվա ամենահզոր մագնիսական փոթորիկը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ Գիտությունների ակադեմիայի Ֆիզիկական ինստիտուտի Արևի ռենտգենային աստղագիտության լաբորատորիայի աշխատակից Սերգեյ Բոգաչովի հայտարարությանը:

Նրա խոսքերով դա պայմանավորված է արևի ակտիվությամբ և հնարավոր է ռադիոկապի վատթարացում և բևեռափայլ․ «Այս փոթորիկը երրորդ մակարդակի է՝ 5 բալանոց, որոնք հազվադեպ են պատահում, մոտ 10-20 տարին մեկ անգամ: Սա ռեկորդային իրադարձություն չէ»,-հայտնել է Բոգաչովը:

Հայտնի է նաև, որ գիշերային ժամերին Երկրի մագնիսական դաշտը կկարգավորվի:

Նույն շարքից