Հասարակություն 

Աննա Հակոբյանի գլխավորած հիմնադրամը փող է հավաքում Սամվել Ալեքսանյանի սիթիների գնորդներից. «Փաստ»

analitik.am

«Փաստ» թերթը գրում է. «Շատերն են նկատել, որ «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի խանութների դրամարկղների մոտ դրված են արկղիկներ, որտեղ մարդիկ կարող են գումար գցել՝ թե՛ մանրադրամներ, թե՛ թղթադրամներ:

Հասկանալի է, որ նման արկղիկները «Երևան սիթիում» պատահական չեն կարող հայտնվել, այսինքն՝ ամեն մի հիմնադրամ չի կարող տեղադրել դրամարկղների մոտ: Այդպես էլ կա. դրանք «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամինն են, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ վարչապետի տիկինն է՝ Աննա Հակոբյանը:

Այն, որ Սամվել Ալեքսանյանը կարողացել է «լեզու գտնել» իշխանությունների հետ, նորություն չէ. դրա ճանապարհներից մեկը նաև նշյալ բարեգործական հիմնադրամին փոխանցումներն են: Դրա մեջ, անշուշտ, որևէ վատ բան չկա, եթե դա չի արվում կոնկրետ նպատակներով:

Օրինակ, տեսակետ կա, որ նման արկղերի տեղադրումը որոշ կառույցների կարող է կաշկանդել «Երևան սիթիում» ստուգումների տեսակետից: Ի դեպ, կաշկանդել՝ առանց որևէ ուղղակի ցուցումի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից