Գլխավոր Քաղաքականություն 

Մենք էլ ենք մարդ և կարող ենք միմյանց հետ շփվել. Մնացականյանը՝ իր և Ադրբեջանի ԱԳ նախարարի մասին

analitik.am

Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, պատասխանելով հարցին, թե առանձնազրույց ունեցել է արդյո՞ք Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, դրական պատասխան է տվել. «Առանձնազրույց, եթե Դուք նկատի ունեք զրույց, շփում՝ այո։ Դա նորմալ երևույթ է նման շրջանակներում, նման ձևաչափերի ժամանակ։ Գիտեք, մենք էլ ենք մարդ և կարող ենք միմյանց հետ շփվել, և ամեն շփման ժամանակ անպայման չէ, որ պետք է անդրադառնանք ինչ-որ հարցերի, որոնց համար մենք առիթների պակաս չունենք»,-ասել է նա:

 

Նույն շարքից