Բարի օր Հասարակություն 

Մենք էլ սկզբունքորեն կողմ ենք. Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է Էլմար Մամեդյարովին

analitik.am

Մենք էլ սկզբունքորեն կողմ ենք։ Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բարձր մակարդակի համաժողովից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, որ Բաքուն սկզբունքորեն դեմ է Ստեփանակերտի վերադարձին բանակցային սեղան:

«Նորից կրկնեմ, մենք բազմիցս առնչվել ենք այս հարցին. սա խստորեն պրակտիկ հարց է, որովհետև եթե Արցախին չի տրվում հնարավորություն սեփականատերը լինել այս գործընթացի, այս գործընթացի արդյունավետությունը  լրջորեն տուժում է։ Մեր մոտեցումը շատ պրակտիկ է, շատ գործնական ու տրամաբանական»,-ասել է Մնացականյանը:

 

Նույն շարքից