Հասարակություն 

Մետրոյի նոր կայարանի շինարարական աշխատանքները կսկսենք մյուս տարվանից. Արթուր Մեսչյան

Այսօր՝ մայիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանը Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, խոսելով Երևանում մետրոյի նոր կայարանի կառուցման մասին, հայտարարեց, որ Երևանը հնարավորություն չունի բյուջետային գումարներն օգտագործել այդ ծրագրի համար՝ հավելելով, որ այդպիսի քաղաք չկա, որ մետրոն կառուցվի ոչ բյուջեով. «Մենք փորձում ենք այդ քայլը կատարել, կարծես թե կստացվի: Հուսով ենք, որ մինչև այս տարվա վերջ նախագծային աշխատանքները կավարտվեն, իսկ արդեն մյուս տարվանից կսկսենք շինարարական աշխատանքները՝ դրանք սկսելով կամրջից, որից հետո դրա վրա կտեղավորվի կայարանը, իսկ հետագայում կկառուցվի ամբողջ ինֆաստրուկտուրան»:

  • 78
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    80
    Shares

Նույն շարքից