Գլխավոր Հասարակություն 

Եթե աշխատավարձերը չբարձրանան, բոլորին 6-ից հետո ուղարկելու եմ տուն. Մեսչյանը նախազգուշացրեց

analitik.am

Եթե մոտակա ժամանակներն իմ իրավասության տակ գտնվող աշխատողների աշխատավարձերը չբարձրանան, ժամը 6-ին բոլորին ուղարկելու եմ տուն, ոչ ոք 18:00-ից հետո աշխատանքի վայրում չի լինելու: Էլ չեմ խոսում շաբաթ ու կիրակի օրերի մասին: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

Մեսչյանի խոսքերով, դա կարող են ընդունել որպես նախազգուշացում. «Այն աշխատավարձը, որ ստանում են մարդիկ, ովքեր կատարում են այդ աշխատանքը, տրամաբանության սահմաններում չէ: Տգեղ խոսակցություններ են գնում քաղաքապետի աշխատավարձի հետ կապված: Եթե քաղաքապետի աշխատավարձը մոտավորապես հավասար է շարքային ծրագրավորող աշխատավարձին… ես ուզում եմ հասկանալ, պրոբլեմը որն է, ինչի՞ մասին եք մտածում: Ի դեպ, քաղաքապետը հրաժարվում է հավելավճարներից: Ոչ ոք չի եկել քաղաքապետարան հարստանալու համար: Մենք փորձում ենք հնարավորության սահմաններում օգտակար լինել քաղաքին և ինչ-որ չափով բարոյական աջակցություն պետք է պահանջենք: Երևանում կատարվող ցանկացած ծրագիր զարմանալի բաների է հանդիպում, որը ես չեմ հասկանում: Մի քանի օր առաջ բացվեց այգի, մարդիկ տարօրինակ վերաբերմունք ցույց տվեցին: Սակայն այդ այգին արդեն սիրված ու ընդունված տարածք է դարձել: Տա Աստված, որ այդպիսի այգիներ լինեն մյուս վարչական շրջաններում էլ»:

Նույն շարքից