Հասարակություն 

Ամենաառաջին ու ամենահզոր «սանիտեքը» Երևանում մեր բնակիչներն են. Արթուր Մեսչյան

analitik.am

Ամենաառաջին ու ամենահզոր «սանիտեքը» Երևանում մեր բնակիչներն են: Եթե ամենապուպուշ սանիտեքն էլ գա Երևան՝ զինված հարյուրավոր աղբատարերով, ի վերջո ամենակարևոր սանիտեքը մեր բնակիչը պետք է լինի, մենք էլ անելիք ունենք: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

Մեսչյանը նշեց, որ շատ է ուրախացել, երբ շաբաթօրյակին տեսել է, որ բնակիչները մտածում են քաղաքի մասին, որ այն մաքուր լինի. «Մի քիչ սանիտեք էլ մենք լինենք, վատ չի լինի»:

Ճարտարապետի խոսքերով, Երևանում երեխաները խաղում են աղբի հարևանութամբ. «Մենք չենք սիրում մեր երեխաներին: Հիմա Երևան մտել է 40 հազար մեքենա, դուք պատկերացնո՞ւմ եք, որ դրանց կեսի տերերին թույլ տայինք ավտոտնակ կառուցել: Այսինքն, մեր երեխաները ֆուտբոլ կխաղային ոչ թե մնացածի տարածքում, այլ դա կանեին ավտոտնակների տանիքներին»:

 

Նույն շարքից