Հասարակություն 

Ոնց էլ լինի, տիկին Նաջարյանը պետք է իր վարունգը բերի վաճառի քաղաքում. Արթուր Մեսչյան

analitik.am

Եթե ես գիտեմ, որ մի կին գյուղից լոլիկ է բերել ու  Երևանում փողոցում վաճառում է, որպեսզի իր երեխային կերակրի, նրա ցավը տանեմ: Երբ ինչ-որ բան արգելում ես, պետք է շանս տալ, ուղղակի չի կարելի ասել՝ ոչ, չի կարելի: Հիմա մենք ոչ ասելուց փնտրում ենք այլընտրանք: Հիմա Երևանում առևտրային այլընտրանքային գոտիներ են մշակվում: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ խոսելով Երևանում փողոցային առևտրի մասին և հավելելով, որ այդպես մարդիկ, ովքեր դալաններում, շքամուտքերում միրգ են վաճառում, կտեղավորվեն այդ տարածքներում:

Մեսչյանի խոսքերով, հնարավոր չէ 100 տոկոսով վերացնել փողոցային առևտուրը. «Ոնց էլ լինի, տիկին Նաջարյանը պետք է իր վարունգը բերի վաճառի քաղաքում: Ուղղակի դա պետք է լինի տրամաբանության սահմաններում: Ուղղակի արգելելով չի լինի, մարդիկ տուն են պահում: Ասում են՝ ապրանքը ձեռքից վերցնենք: Ո՞նց վերցնենք, այդ կինը ավտոբուսով ճմրթված գալիս է Երևան, որ վաճառի ու ընտանիք պահի, մենք ապրանքը ձեռքից վերցնե՞նք»:

Նույն շարքից