Բարի օր Հասարակություն 

Հայրը՝ մի կողմում, որդին՝ մյուս. Քոչարյանի դատից առաջ հետաքրքիր իրավիճակ է դատարանի մոտ

analitik.am

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննությունը: Դատական նիստը մեկնարկելու է ժամը 13:30-ին, սակայն դատարանի մոտ ակցիաներն արդեն մեկնարկել են: Այստեղ են ինչպես Քոչարյանի կողմնակիցները, այնպես էլ՝ Քոչարյանի դեմ պայքարողները:

Ակցիայի մասնակիցներից մեկը Factor.am-ի հետ զրույցում հայտարարեց, թե Աննա Հակոբյանն ԱՄՆ-ում հայտարարել է, որ զինվորները մահացել են հանուն ոչնչի. «Հասկանո՞ւմ եք, Աննա ասում է, որ բոլորս ոչնչություն ենք: Իմ հերը Նիկոլի կողմնակիցն է: Հիմա այնտեղ կանգնած է»:

Ակցիայի մասնակիցը չասաց, թե ում կողմից է մասնակցում ակցիային. «Ջհուդները եկել են էս երկիրը գրավել են: Լևոնի 2015 թվի զրույցը լսեք: Ջհուդները եկել են էս երկիր, Նիկոլը Սերժի հետ Քաղաքացիական պայմանագիր է կնքել: Լևոնի վերջին խոսքը հիշեք Ազատության հրապարակում: Լևոնի նման մարդն ասում է, որ Հայաստանը մնա չփրկված: Այդ մարդուն ինչո՞ւ չեք կանչում ԱԱԾ: Լևոնն է ասել, ես չեմ հորինում: Մի հատ կանչեք ասեք՝ այ Լևոն, մի հատ բացատրի: Գոմիկներն եկել են իմ կյանքը լավացնե՞ն: Արմենը գոմիկ, Նիկոլն այլասերվածների իրավունքների պաշտպան»,-ասաց ակցիայի մասնակիցը՝ հավելելով, որ այս պահին հայրը մյուս ակցիա անողների շարքերում է, ովքեր պայքարում են Քոչարյանի դեմ:

 

Նույն շարքից