Բարի օր Հասարակություն 

Ես պատրաստ եմ հանդիպել Մարտի 1-ի զոհ Գոռ Քլոյանի հորը. Լևոն Քոչարյան

analitik.am

Երեկ Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը հայտարարել էր, որ ուզում է հանդիպել Լևոն Քոչարյանի հետ: Վերջինս այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ պատրաստ է հանդիպել, սակայն պետք չէ շոու սարքել ամեն ինչից. «Այդ մարդկանց վշտի վրա 10 տարի ինչ-որ մարդիկ քաղաքական դիվիդենտներ են քաղել, հիմա էլ շարունակում են նույնն անել: Ես շատ ցավում եմ զոհերի համար: Ինձ թվում է, որ զոհերի, տուժածների ընտանիքներից հետո ամենաշատը մենք ենք տուժել: Տեսնում եք, որ ամեն ինչ փորձում են կապել մեզ հետ»:

Քոչարյանը նշեց, որ առաջին հերթին կցավակցի Սարգիս Քլոյանին և կխոսի այլ բաներ մասին ևս:

Նույն շարքից