Հասարակություն 

Լևոն Քոչարյանը՝ դատարանի մոտ հոր դեմ ակցիա անողների մասին

analitik.am

Մի քիչ չեմ հասկանում, թե ինչի համար են եկել, ինչ պաստառներ են պահում, բայց դա նրանց իրավունքն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը՝ խոսելով դատարանի մոտ Քոչարյանի դեմ ակցիա անողների մասին:

Այսօր՝ մայիսի 15-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը շարունակում է քննել ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցի հարցը:

Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե Քոչարյանի կողմնակիցներին գումար են տվել ակցիային մասնակցելու համար կրտսեր Քոչարյանն ասաց, որ գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. «Ինձ թվում է, որ նրանց մոտ նույն սկզբունք է գործում»:

 

 

Նույն շարքից