Գլխավոր Հասարակություն 

Հայաստան՝ ամենագրավիչ վայրը, ուր դուք կարող եք մեկնել այս ամառ». Ամերիկյան հեղինակավոր հարթակի հոդվածը՝ Հայաստանի մասին

analitik.am

ԱՄՆ խոշորագույն տուրիստական օնլայն հարթակներից մեկը՝ «Matador network»-ը, հոդված է հրապարակել Հայաստանի մասին: Հոդվածը հրապարակվել է «Հայաստան՝ ամենագրավիչ վայրը, ուր դուք կարող եք մեկնել այս ամառ» վերնագրով:

«Հայաստանի պատմությունը լի է գաղտնիքներով: Դուք այդ երկիրը չեք կարող համարել ասիական կամ եվրոպական: Հենց նրանք են առաջինն ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն: Իսկ Էջմիածնի եկեղեցին, որը կառուցվել է 303 թվականին, մինչ այսօր պատմում է համաշխարհային քրիստոնեության մասին»,-ասված է հոտվածում:

Հոդվածում առանձին խոսվում է Գեղարդի և Տաթևի վանական համալիրների, ինչպես նաև գորգագործության մասին:

Գովեստի խոսքեր են ասվում նաև հայկական խոհանոցի մասին:

Նույն շարքից