Քաղաքականություն 

Արարատ Միրզոյանը, Վիտալի Բալասանյանի հայտարարության մասին խոսելիս, զերծ մնաց գայթակղությանը տրվելուց

analitik.am

Այսօր՝ մայիսի 15-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, խոսելով Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարության մասին, ասաց, որ անձամբ մեծ համակրանք ունի Վիտալի Բալասանյանի նկատմամբ. «Հասկանում եմ, որ Արցախում արդեն մեկնարկել է նախընտրական ժամանակաշրջանը, բայց կառաջարկեի մեր գործընկերները շատ առաջ չընկնեին իրադարձություններից: «Կամեռաների» առաջ հնչեցված հայտարարությունները պետք է համապատասխանեին առանց «կամեռաների» արվող հավաստիացումներին»:

Միրզոյանն այլ մեկնաբանություն չցանկացավ տալ՝ նշելով, որ զերծ կմնա գայթակղությանը տրվելուց:

Հայաստանում այցով գտնվող Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ով այսօր հանդիպում ունեցավ ՀՀ ԱԺ նախագահի հետ, իր հերթին հայտարարեց, թե բնական է, որ աշխատանքային հարցերում կարող են լինել տարաձայնություններ, սակայն դա չի նշանակում, որ կողմերի հարաբերություններում սրացում կա:
Ղուլյանը նշեց նաև մարդու՝ անձնական կարծիք ունենալու մասին՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ կա նաև հետևանքների հարց:

 

Նույն շարքից