Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

ԱՄՆ դեսպանը Փաշինյան-Թրամփ հնարավոր հանդիպման մասով դեռ ասելիք չունի

analitik.am

Մինսկի խմբի ձևաչափով հանդիպումների վերաբերյալ որևէ տեղեկություն չունեմ հայտնելու: Այս մասին հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ խոսելով Փաշինյան-Ալիև նոր հանդիպման մասին և հավելելով, որ բարձր մակարդակում հանդիպումների արդյունքում վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի միջև, նկատելի է, որ շփման գծում բռնությունների կրճատում կա, կան նաև այլ ազդակներ, որոնք դրական են:

Ինչ վերաբերում է Թրամփի և Փաշինյաի միջև հնարավոր հանդիպմանը, դեսպանը նշել է, որ այս պահին տեղեկություններ չկան. «Ես կցանկանայի անդրադառնալ անցած շաբաթ այստեղ գտնվող պետքարտուղարի փոխտեղակալ Քենթին, ով իր խոսքում նշեց, որ մեր հարաբերությունենրի խորությունը փոխադարձ այցերով չէ, որ գնահատվում է: Անցած շաբաթ տեղի ունեցած երկխոսությունը, կարծում եմ, փաստում է համատեղ աշխատանքի շուրջ մեր երկկողմ հանձնառության մասին» :

Նույն շարքից