Հասարակություն 

Առցանց-հանրագիտարան «Վիկիպեդիան» արգելվել է Չինաստանի տարածքում

analitik.am

Առցանց-հանրագիտարան «Վիկիպեդիան» արգելվել է Չինաստանի տարածքում: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով Wikimedia հիմնադրամի հայտարարությանը:

«Վիկիպեդիան» միացել է այն հազարավոր կայքերի ցուցակին, որոնք անհասանելի են Չինաստանի բնակչությանը, եթե նախկինում արգելվել էր միայն չինարեն տարբերակը, ապա այժմ արգելափակվել են նաև բոլոր լեզուներով հոդվածները. «Ապրիլի վերջին  Wikimedia Foundation-ը հայտնաբերել է, որ   «Վիկիպեդիան» այլևս հասանելի չէ Չինաստանում: Մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո մենք հայտնաբերեցինք, որ իրականում արգելափակվել են առցանց հանրագիտարանի բոլոր լեզուներով հոդվածները Չինաստանի տարածում»,- ասվում է Wikimedia-յի պաշտոնական հայտարարության մեջ:

 

Նույն շարքից