Հասարակություն 

Այնպիսի կեղտոտ մեթոդներ են կիրառվել. Քոչարյանի փաստաբանը՝ Մարտի 1-ի դեպքերի մասին

Ես չեմ կարող ամբողջ կազմը թվարկել, ոչ էլ դրա բարոյական իրավունքն ունեմ: Բայց առանց անուններ ասելու, մի քանի բան ասեմ: Մի՞թե սադրիչ չէ այն մարդը, ով լուրեր էր տարածել, թե առավոտյան ոստիկանները 5 տարեկան երեխա են սպանել: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ պատասխանելով հարցին, թե ովքեր են եղել սադրիչները 2008 թվականի հայտնի դեպքերի ժամանակ:

«Ի՞նչ է, իշխանությունները սադրիչ էին ուղարկել, որ ժողովրդին իրենց դեմ տրամադրե՞ն: Իհարկե ոչ: Լուրեր էին տարածել, որ երեխա են սպանել: Հետո մի կին աղբարկղից երեխայի կոշիկ է գտել և ասել, որ այդ երեխայի կոշիկն է: Դրանից հետո երեխայի հիշատակին մոմավառություն են կազմակերպել: Սրանից էլ սադրիչ երևո՞ւյթ: Այնպիսի կեղտոտ մեթոդներ են կիրառվել: Ես ընդամենը մեկ օրինակ ասացի, կարող եմ էլի օրինակներ ասել»,-ասաց Ալումյանը:

Ալումյանը նշեց, որ իր ասածները դատավճիռներով հաստատված են: Ընդ որում, մեղադրական դատավճիռների մի մասն ընթացել են արագացված, մեղադրյալներն իրենց լիովին մեղավոր են ճանաչել:

  • 78
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    80
    Shares

Նույն շարքից