Հասարակություն 

Մադոննան ելույթ կունենա Եվրատեսիլում. Որտե՞ղ է բնակվելու աստղը մինչև ելույթը

analitik.am

Աշխարհահռչակ երգչուհի Մադոննան մայիսի 14-ին հասել է Իսրայել՝ Եվրատեսիլ 2019-ի եզրափակչին ելույթ ունենալու համար: Վերջինս զրուցել է լրագրողների հետ՝ խոսելով մարդու իրավունքների մասին: Նա նշել է, որ երջանիկ է, քանի որ ապրում է մի ժամանակաշրջանում, երբ խաղաղության նոր ուղի է գծվում. «Ես չեմ պատրաստվում հարմարվել ինչ-որ քաղաքական գաղափարախոսությանը, հետևաբար երբեք չեմ դադարի զբաղվել երաժշտությամբ: Ես պայքարելու եմ մարդու իրավունքների համար՝ անկախ նրանից, թե աշխարհի որ անկյունում են դրանք խախտվում»,- ասել է Մադոննան Reuters-ին տված հարցազրույցի ժամանակ:

Նա նաև նշել է, որ խորապես վշտանում է, երբ տեսնում է, որ մարդկանց իրավունքները ոտնահարվում են. «Իմ սիրտը ցավում է, որ լսում եմ դիսկրիմինացիայի, բռնության մասին, որոնք կատարվում են գաղափարախոսության պատճառով, որն էլ կոչված է ծառայելու քաղաքական գործիչների շահերը, ովքեր էլ ուղղակի գումար են աշխատում դրա վրա: Ես հույս ունեմ և աղոթում եմ, որ շուտով մենք դուրս կգանք այս ամենից և կստեղծենք նոր ճանապարհ՝ դեպի խաղաղություն»,- նշել է երգչուհին:

Ներկայացնում ենք նաև այն հյուրանոցը, որտեղ բնակվելու է Մադոննան Իսրայելում գտնվելու ընթացքում.

 

Նույն շարքից