Հասարակություն 

Ռեկորդային գնով վաճառվել է Մոնեի կտավը

analitik.am

Գեղանկարիչ Կլոդ Մոնեի կտավը Նյու Յորքի Sothebyʼs աճուրդում  վաճառվել է ռեկորդային գնով՝ 110,7 միլիոն ԱՄՆ դոլարով: Սա ռեկորդային գին է Մոնեի կտավների համար:

Մոնեի այս կտավը ստեղծվել է 1890 թվականին, իմպրեսսիոնիստների առաջին կտավն է, որը վաճառվել է բաց աճուրդի միջոցով 100 միլիոն դոլարից ավել գնով:  Կտավի սեփականատերերը ձեռք են բերել այն 1986 թվականին՝ 2,53 միլիոն ԱՄՆ դոլարով: Մոնեի կտավի նոր սեփականատիրոջ անունն, ըստ ավանդույթի, չի հայտնվում:

Կլոդ Մոնեն ֆրանսիացի գեղանկարիչ է, ֆրանսիական իմպրեսիոնիզմի հիմնադիրներից և ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը։

Նույն շարքից