Քաղաքականություն 

Փաշինյանը գիշեր-ցերեկ աշխատելու փոխարեն խորոված-փախլավա է ուտում․ Շարմազանով

analitik.am

«Նիկոլ Փաշինյանը չունի որևէ օրակարգ: Եվ նա պարտավոր է իր քայլերը իրականացնել ոչ թե զգացմունքների, այլ Սահմանադրության հիման վրա: Անթույլատրելի և դատապարտելի է բաժանարար գծերի քաշումը: Եվ դրա միակ պատասխանատուն օրվա նեոբոլշևիկյան իշխանությունն է:

Փաշինյանը ճնշում է ժողովրդավարւթյունը և տուրք է տալիս ամբոխավարությանը: Իսկ Արցախի հարցում նա վարում է պատասխանատվությունը իր ուսերից հասարակության ուսեր տեղափոխելու քաղաքականություն:

Փաշինյանը գիշեր-ցերեկ աշխատելու փոխարեն կամ խորոված-փախլավա է ուտում կամ հեղափոխական-հակահեղափոխականների է բաժանում ժողովրդին:

Ես ոչ թե բաժանարար գծերի, այլ իրական համերաշխության և սթափության կոչ եմ անում:

Այս և այլ հարցերի վերաբերյալ զրուցել ենք 24news.am-ի եթերում:
Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար»:

ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանով

Նույն շարքից