Հասարակություն 

Փաստորեն ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները գնալով ավելի ու ավելի ազատ ու անարգել են գործում․ Հարությունյան/Լուսանկարներ/

analitik.am

«Ինչքան էլ զարմանալի է, փաստորեն ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները գնալով ավելի ու ավելի ազատ ու անարգել են գործում. Երևանի մարդու իրավունքների տանը այսօր տեղի է ունեցել «Հայաստանում ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավիճակը» զեկույցների ներկայացում:

Բառեր չեմ գտնում ուղղակի, միայն ավելացնեմ, որ միջոցառման կազմակերպիչ «ՓԻՆՔ» իրավապաշտպան ՀԿ-ն ևս ֆինանսավորվում է չարաբաստիկ Սորոսի հիմնադրամի կողմից:

Ինձ համար համենայնդեպս շղթայում ամեն ինչ հասկանալի է, մնում է՝ հասրակության համար աղետի մասշտաբը հասկանալի լինի…

Հ.Գ. Ընդունեք շնորհավորանքներս ընտանիքի օրվա կապակցությամբ...»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ Հովհաննես Հարությունյանը։

Նույն շարքից